![]()
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը փակ է (Ջերմուկի խաչմերուկից) կցորդիչով բեռնատարների համար:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Կոտայքի մարզի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Վայքի, Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Կոտայքի մարզում, Ապարանի, Աշտարակի, Թալինի, Ջերմուկի, Ելփինի, Ախուրյանի և Գյումրիի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
![]()