Ողջունում եմ ձեր խիզախ քայլը. 13 քահանաներ միացան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է 13 քահանաներին, ովքեր միացել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման ծրագրին:

Վարչապետն այդ խիզախ քայլի համար շնորհակալություն է հայտնել բոլորին և նշել, որ ունեն իր, ՀՀ կառավարության աջակցությունը:

Հիշեցնենք՝ Հունվարի 9-ին Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը և Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը, Տեր Մովսես քահանա Աշուրյանը, Տեր Պողոս քահանա Միքայելյանը, Տեր Գալուստ քահանա Սահակյանը, Տեր Անուշավան քահանա Կոշեցյանը, Տեր Արարատ քահանա Օրդոյանը, Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը, Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը, Ռաֆայել Պետրոսյանը (նախկին՝ Հայր Վազգեն աբեղա), Ռազմիկ սարկավագ Պետրոսյանը, Ռուբեն սարկավագ Պետրոսյանը, Տեր Պարթև քահանա Մուրադյանը, Տեր Զգոն քահանա Աբրահամյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ