Տեր Պարթև քահանա Մուրադյանը և Տեր Զգոն քահանա Աբրահամյանը ևս միացան եկեղեցու Բարենորոգման ծրագրին

Տեր Պարթև քահանա Մուրադյանը և Տեր Զգոն քահանա Աբրահամյանը ևս հայտարարել են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման ծրագրին միանալու մասին։

Նրանք սոցցանցի իրենց էջերում մասնավորապես գրել են, որ միանում են իրենց առաջնորդ Նավասարդ Սրբազանին և մյուս եպիսկոպոսների նախաձեռնած Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգումների ծրագրին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 5-ին Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը, ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհուրդի ստեղծումը, հայտարարել էր, որ միանում է նրանց, ընդունում հռչակագրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը։

Հունվարի 9-ին Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը և Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը, Տեր Մովսես քահանա Աշուրյանը, Տեր Պողոս քահանա Միքայելյանը, Տեր Գալուստ քահանա Սահակյանը, Տեր Անուշավան քահանա Կոշեցյանը, Տեր Արարատ քահանա Օրդոյանը, Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը, Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը, Ռաֆայել Պետրոսյանը (նախկին՝ Հայր Վազգեն աբեղա), Ռազմիկ սարկավագ Պետրոսյանը, Ռուբեն սարկավագ Պետրոսյանը ևս հայտարարել են, որ միանում են ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների՝ եկեղեցու բարենորոգման հայտարարությանը:
Հիշեցնենք՝ հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում հայտարարություն էր հրապարակել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման վերաբերյալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ