![]()
Տեր Պողոս քահանա Միքայելյանը ևս միացել է ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների ընդունած Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման հայտարարությանը։
«Ես՝ Տեր Պողոս քահանա Միքայելյանս, ողջունում եմ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների ընդունած`Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեկարգման հայտարարությունը, աջակցում և միանում եմ Բարենորոգման հայտարարությանը»,- սոցցանցի իր էջում գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 5-ին Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը, ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհուրդի ստեղծումը, հայտարարել էր, որ միանում է նրանց, ընդունում հռչակագրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը։
Հունվարի 9-ին Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը և Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը, Տեր Մովսես քահանա Աշուրյանը ևս հայտարարել են, որ միանում են ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների՝ եկեղեցու բարենորոգման հայտարարությանը:
Հիշեցնենք՝ հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում հայտարարություն էր հրապարակել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման վերաբերյալ:
![]()