![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանի՝ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների՝ եկեղեցու բարենորոգման հայտարարությանը միանալու քայլին:
«Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը նույնպես միանում է ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների կողմից ընդունված՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեկարգման հայտարարությանը:
Մեր հոգևորականների այս հայտարարությունները հերթական վկայությունն են այն մասին, որ Կտրիճի և նրա գործունեության նկատմամբ եկեղեցու ներսում մշտապես առկա է եղել լուռ բողոք, և նա եկեղեցու ներսում չունի այն ղեկավարելու լեգիտիմություն»,- գրել է պատգամավորը։
Հունվարի 5-ին Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը, ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհուրդի ստեղծումը, հայտարարել էր, որ միանում է նրանց, ընդունում հռչակագրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը։
Հունվարի 9-ին Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը և Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը ևս հայտարարել էին, որ միանում են ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների՝ եկեղեցու բարենորոգման հայտարարությանը:
Հիշեցնենք՝ հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում հայտարարություն էր հրապարակել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման վերաբերյալ:
![]()