Տեր Մովսես քահանա Աշուրյանը ևս միացել է ՀՀ վարչապետի և եպիսկոպոսների՝ ՀԱՍԵ՝ բարենորոգման հայտարարությանը

Տեր Մովսես քահանա Աշուրյանը ևս միացել է ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների ընդունած Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման հայտարարությանը։

«Ես Տեր Մովսես քահանա Աշուրյանս ողջունում և աջակցում է ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների ընդունած Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեկարգման հայտարարությանը, միանալով բարենորոգման նախաձեռնությանը»,- սոցցանցի իր էջում գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 5-ին Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը, ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհուրդի ստեղծումը, հայտարարել էր, որ միանում է նրանց, ընդունում հռչակագրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը։

Հունվարի 9-ին Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը և Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը ևս հայտարարել են, որ միանում են ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների՝ եկեղեցու բարենորոգման հայտարարությանը:

Հիշեցնենք՝ հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում հայտարարություն էր հրապարակել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման վերաբերյալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ