![]()
Վիրահայ հասարակական գործիչ Գիորգի Թումասյանը կարծում է՝ Իրանում հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում:
Նրա խոսքով՝ ըստ մասնագետների՝ այս ցույցերը աննախադեպ են Իսլամական Հանրապետության պատմության մեջ:
Թումասյանը նկատում է՝ եթե ԱՄՆ-ն չաջակցի ցուցարարներին, իշխանությունները բավարար զենք ունեն՝ կանխելու տեղի ունեցողը:
Վերջինս հավանական է համարում Միացյալ Նահանգների կողմից ռազմական գործողությունները Իրանի ուղղությամբ:
Անդրադառնալով ներքաղաքական իրադարձություններին՝ զրուցակիցն ասում է՝ խորհրդարանական ընտրությունները լինելու են ներկայի և ապագայի միջև: Վերջինս ընդգծում է՝ այս ընտրություններին Հայաստանին ընդդիմափոխություն է պետք, որ ռուսական գործակալական ցանցը հեռանա:
Խոսելով Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) շուրջ բարձրացված աղմուկի մասին՝ Թումասյանը շեշտում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանր բեռ է վերցրել իր վրա՝ ազատագրելու եկեղեցին օտար գործակալներից:
«Հանրության մեծ մասը բացահայտ աջակցում է այս օրակարգին, բայց Կտրիճ Ներսիսյանն իր ցանկությամբ չի գնա հանգստի․ Ռուսաստանը դա թույլ չի տալիս: Նրան պետք է ձերբակալեն: Մոտակա շաբաթների ընթացքում հարցը պետք է ավարտվի: Եկեղեցու գործառույթը ազգին միավորելն է, ոչ թե գործակալ դառնալը և որպես ընդդիմադիր քաղաքական ուժ դիրքավորվելը»,- ասում է նա:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()