![]()
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում մեկնարկել է նոր սպառողների սպառման համակարգը բաշխման ցանցին միացնելու (նոր բաժանորդ դառնալու) վճարների՝ 30-40% նվազեցմանն ուղղված գործընթաց:
Ինչպես հայտնել է ՀԷՑ հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտը, ավելի քան 45%-ով կնվազի 0,4 կՎ և 6 (10) կՎ լարումների համար հզորության ավելացման վճարման չափը:
«Ինչպես արդեն հայտնել ենք, 2025թ.-ի դեկտեմբերի 30-ի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների գործող սակագները 2026 թվականին սպառողների համար կմնան անփոփոխ:
Ընկերության ժամանակավոր կառավարչի կարգադրությամբ մեկնարկել է նոր սպառողների սպառման համակարգը բաշխման ցանցին միացնելու (նոր բաժանորդ դառնալու) վճարների նվազեցմանն ուղղված գործընթաց։
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2026 թվականի մարտ-ապրիլ ամիսներից, ինչի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ըստ նախնական վերլուծությունների և ճշգրտված տվյալների՝ փոփոխությունները կունենան հետևյալ պատկերը.
0.22 կՎ լարման՝ 10 կՎԱ հզորության համար առանձնատների ստանդարտ միացման վճարները՝
Երևան քաղաքում գործող միացման վճարը այժմ կազմում է 277 հազ. ՀՀ դրամ, նախնական հաշվարկով՝ կկազմի շուրջ 186 հազ. ՀՀ դրամ.
ՀՀ մարզերում գործող միացման վճարը 10 կՎ հզորության համար այժմ կազմում է 229 հազ. ՀՀ դրամ, նախնական հաշվարկով՝ կկազմի շուրջ 151 հազ. ՀՀ դրամ.
0.4 կՎ լարման ցանցին միացող առևտրային սպառողների միացման վճարները՝
Գործող ստանդարտ միացման վճարը, անկախ պահանջված հզորությունից, քաղաք Երևանում և ՀՀ մարզերում այժմ կազմում է 300 հազ. ՀՀ դրամ, նախնական հաշվարկով՝ կկազմի շուրջ 230 հազ. ՀՀ դրամ.
Երևան քաղաքում գործող միացման վճարը 1 կՎ հզորության համար այժմ կազմում է 46 հազ. ՀՀ դրամ, նախնական հաշվարկով՝ կկազմի 1 կՎ հզորության համար շուրջ 30 հազ. ՀՀ դրամ.
ՀՀ մարզերում գործող միացման վճարը 1 կՎ հզորության համար այժմ կազմում է 20 հազ. ՀՀ դրամ, նախնական հաշվարկով՝ կկազմի 1 կՎ հզորության համար շուրջ 10 հազ. ՀՀ դրամ (կնվազի շուրջ 50%-ով)
6(10) կՎ լարման ցանցին միացող առևտրային սպառողների միացման վճարները՝
Գործող ստանդարտ միացման վճարը, անկախ պահանջված հզորությունից քաղաք Երևանում այժմ կազմում է 2,248 հազ. ՀՀ դրամ, նախնական հաշվարկով՝ կկազմի շուրջ 1,900 հազ. ՀՀ դրամ.
ՀՀ մարզերում այժմ կազմում է 981 հազ. ՀՀ դրամ, նախնական հաշվարկով՝ կկազմի շուրջ 690 հազ. ՀՀ դրամ
Երևանում գործող միացման վճարը 1 կՎ հզորության համար այժմ կազմում է 13 հազ. ՀՀ դրամ, նախնական հաշվարկով՝ կկազմի 1 կՎ հզորության համար շուրջ 7 հազ. ՀՀ դրամ
ՀՀ մարզերում գործող միացման վճարը 1 կՎ հզորության համար այժմ կազմում է 9 հազ. ՀՀ դրամ, նախնական հաշվարկով՝ կկազմի 1 կՎ հզորության համար շուրջ 5 հազ. ՀՀ դրամ
Բազմաբնակարանային շենքերի բնակարանների և շենքում առևտրային սպառողների միացման վճարները՝
Երևանում 10 կՎ հզորության համար մեկ բնակարանի գործող ստանդարտ միացման վճարը այժմ կազմում է 672 հազ. ՀՀ դրամ, նախնական հաշվարկով՝ կկազմի շուրջ 450 հազ. ՀՀ դրամ
ՀՀ մարզերում 10 կՎ հզորության համար մեկ բնակարանի գործող ստանդարտ միացման վճարը այժմ կազմում է 448 հազ. ՀՀ դրամ, նախնական հաշվարկով՝ կկազմի շուրջ 270 հազ. ՀՀ դրամ
Բազմաբնակարանային շենքերում առևտրային սպառողների միացման վճարները՝
Գործող ստանդարտ միացման վճարը, անկախ պահանջված հզորությունից քաղաք Երևանում և ՀՀ մարզերում այժմ կազմում է 300 հազ. ՀՀ դրամ, նախնական հաշվարկով՝ կկազմի շուրջ 230 հազ. ՀՀ դրամ
Երևանում գործող միացման վճարը 1 կՎ հզորության համար այժմ կազմում է 89 հազ. ՀՀ դրամ, նախնական հաշվարկով՝ կկազմի 1 կՎ հզորության համար շուրջ 60 հազ. ՀՀ դրամ
Մարզերում գործող միացման վճարը 1 կՎ հզորության համար այժմ կազմում է 42 հազ. ՀՀ դրամ, նախնական հաշվարկով՝ կկազմի 1 կՎ հզորության համար շուրջ 30 հազ. ՀՀ դրամ:
Առևտրային սպառողների 0,4 կՎ և 6 (10)կՎ լարումների համար հզորության ավելացումը հաշվարկվում է համապատասխան լարման 1 կՎԱ հզորության միացման վճարով, որը, նախնական հաշվարկով, կնվազի շուրջ 45%-ով գործող միացման վճարի համեմատ:
![]()