Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը ողջունում և միանում է ՀՀ վարչապետի և եպիսկոպոսների՝ բարենորոգման հայտարարությանը

Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը ևս միանում է ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների ընդունած Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման հայտարարությանը։

«Ես՝ Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանս, ողջունում եմ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների ընդունած Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարեկարգման հայտարարությունը, աջակցում և միանում եմ բարենորոգման հայտարարությանը»,- ասվում է «Հայ առաքելական եկեղեցու բարենորոգում»-ի ֆեյսբուքյան էջում:

Ավելի վաղ Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը ևս հայտարարել էր, որ միանում է ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների՝ եկեղեցու բարենորոգման հայտարարությանը:

Հիշեցնենք՝ հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում հայտարարություն էր հրապարակել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման վերաբերյալ:

Հունվարի 5-ին Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը, ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհուրդի ստեղծումը, հայտարարել էր, որ միանում է նրանց, ընդունում հռչակագրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ