«Սրանց համար լավ ղարաբաղցին ընդդիմադիր ղարաբաղցին է». Արուսյակ Ջուլհակյան

Արուսյակ Ջուլհակյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ուրեմն կարդում եմ՝ «Արցախի տեղեկատվական շտաբ» կոչվող էջը հայտնում է, որ իրեն Արցախի նախագահի ժպ համարող մեկը Արցախի հերոսի կոչումից զրկել է Կարեն Շաքարյանին: Գուգլ եմ անում, տեսնեմ՝ ով է Կարեն Շաքարյանը: Պարզվում է՝ Արցախի հերոսի կոչում ունեցող գեներալ-մայոր է, որը մասնակցել է Սուրբ Ծննդյան առիթով արված ուխտերթին, ինչի պատճառով էլ, ակնհայտորեն, արժանացել է նման վերաբերմունքի:

Հերթական անգամ արձանագրում ենք, որ սրանց համար լավ ղարաբաղցին ընդդիմադիր ղարաբաղցին է: Քաղաքականապես չեզոքը կամ իշխանական հայացքներ ունեցողը, կամ նման կերպ ընկալվողը այլևս «դավաճան ղարաբաղցի» է: Լավ հերոսն ընդդիմադիր հերոսն է, ճիշտ այնպես, ինչպես հերոսածին մայր/հայր է միայն ընդդիմադիր հայացքներ ունեցողը: Քաղաքականապես չեզոքը կամ իշխանամետն այլևս հերոս չէ, հերոսածին չէ: Ու հետո մեծ մեծ փրթում են արժեքներից, հասարակությունը պառակտելուց, սև ու սպիտակից: Սա է ձեր էությունը:

Հ.Գ. «Արևմտյան Հայաստանի նախագահ» Արմենակի ականջն էլ կանչի: 🦄

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ