Կանխվել է Իրանից ՀՀ սահմանով չհայտարարագրված խոշոր խմբաքանակի ծխախոտի տեղափոխման փորձը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օրերս ԻԻՀ-ից «Ագարակ» սահմանային անցակետ են ժամանել մարդատար տրանսպորտային միջոցներ տեղափոխող երկու ավտոքարշակներ։

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերից ստացված օպերատիվ տեղեկատվությոնների համաձայն՝ «Ագարակ» անցման կետի մաքսային ծառայողները իրականացրել են տրանսպորտային միջոցների զննություն:

Արդյունքում՝ ավտոքարշակների վրա տեղադրված տրանսպորտային միջոցների սրահներից դուրս է բերվել չհայտարարագրված հայկական արտադրության ծխախոտային արտադրանքի խոշոր խմբաքանակ՝ 7 հազար տուփ ծխախոտ։

Դեպքի առնչությամբ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի համաձայն՝ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ ՀՀ սահմանը ապօրինի կերպով ապրանքների տեղափոխումից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ