Կենսաթոշակը բարձրացրել ենք 10800 դրամով, բայց ուղիղ չենք տալիս, առողջության խնդրի դեպքում կտրվի. Թորոսյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ ավագ սերնդի ներկայացուցիչներն իրենց ծախսերի մեծ մասն անում են առողջապահության վրա, և պետությունը որոշել է այդ հարցը հոգալ։

«Առողջության համընդհանուր ապահովագրության վճարը 10 հազար 800 դրամ է 200 հազար դրամից բարձր ստացող քաղաքացիների համար, մյուս քաղաքացիների համար պետբյուջեից է փոխանցվում այդ 10 հազար 800 դրամը, ինչը փաստացի կարելի է ասել, որ մենք մեր կենսաթոշակառուների թոշակը բարձրացրել ենք 10 հազար 800 դրամով, որը չենք տալիս իրենց ուղիղ, այլ տալիս ենք Առողջության ապահովագրության հիմնադրամին, և երբ ծագի խնդիր, այդ խնդիրը կլուծվի»,- ասել է նախարարը։

Թորոսյանի խոսքով՝ առողջությանն առնչվող խնդիրները երբեք չեն լինում 10 հազար դրամի, այլ հարյուրհազարավոր, երբեմն միլիոնավոր դրամներ։ Նրա խոսքով՝ առողջության ապահովագրությունն ավագ սերնդի ներկայացուցիչների համար ամենաէական բարելավումներից է։

«Սա մեծ օգուտ է տալու իրենց ու իրենց ընտանիքներին: Իրենք փաստացի չեն ծախսելու այն, ինչ պոտենցիալ պիտի ծախսեին, և իրենց ազատ միջոցներն օգտագործելու են այլ ծախսերի վրա»,- ընդգծել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ