Զգուշացնում եմ, պարոն Կարապետյան, էս նկարից զգույշ կլինեք, էս մեկն ուժեղ է բանավիճում. Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է լուսանկար՝ դիմելով գործարար, միլիարդատեր Սամվել Ալեքսանյանի եղբորորդուն՝ Նարեկ Կարապետյանին:

«Քանի որ Նարեկ Կարապետյանը անձամբ ինձ հետ բանավեճից վախեցավ, այս նկարը դնում եմ, որ քաշի ու մյուս անգամ էլ էս նկարիս հետ բանավիճի։

Բայց զգուշացնում եմ, պարոն Կարապետյան, էս նկարից զգույշ կլինեք, էս մեկն ուժեղ է բանավիճում»,- գրել է Ալեքսանյանը:

Հիշեցնենք՝ Ալեքսանյանն ավելի վաղ տեսանյութ էր հրապարակել ու հայտնել, որ վերջերս գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, ապացուցելու համար, որ իրենք ուժեղ են, բանավեճ է սկսել մի սենյակում, որտեղ 6-7 ՔՊ-ականի նկար է եղել կախված:

«Նարեկը գրեթե միայնակ նկարների հետ բանավեճում հաղթող դուրս եկավ ու հաղթող հեռացավ: Նարե՛կ ջան, եթե մտել ես մեծերի լիգա, արի բանավիճենք: Քաղաքականության մեջ նկարների հետ բանավիճելով՝ ուժը ցույց տալ չես կարող:

Արի բանավիճենք, ես ու դու, ուզում ես՝ քեզ հետ, ուզում ես՝ մի քանի թիմակից էլ հետդ բեր, որ լրատվամիջոցով կուզես, կուզես՝ Քոչարյանի սիրելի 5-րդ ալիքով»,- նշել էր Ալեքսանյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ