Հայաստանի տնտեսությունը կայուն զարգանում է․սա մենք չենք ասում, Տաշիր Սամոն է ասում․ Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը «Ֆեյսբոուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով գործարար ու միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու և թիմի կողմից վերջերս հնչող հայտարարությունների մասին, որոնց համաձայն՝ փորձում են «փրկել Հայաստանը»:

«Տաշիր Սամոյի մանկապատանեկան խմբակը փորձում է բոլորին տարատեսակ տեսանյութերով ապացուցել, թե Հայաստանի տնտեսությունը կատաստրոֆիկ վիճակում է, կործանվում է, և իրենք փոձում են փրկել այն: Մինչդեռ Սամվել Կարապետյանը այլ կարծիք ուներ մինչ կալանավորվելը»,- հայտնել է Չախոյանն ու տեսանյութում ներառել վերջինիս հայտարարությունն այն մասին, որ ըստ իրեն՝ Հայաստանի տնտեսությունը կայուն զարգանում է:

Ըստ Չախոյանի՝ անհարմար բան է ստացվում. «ձևիստները փորձում են փրկել այն, ինչը Սամվել Կարապետյանի խոսքով կայուն զարգանում է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ