![]()
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով ջերմաստիճանի թռիչքային բարձրացման մասին:
Վերջինս թվարկել է բնակավայրերը, որտեղ հունվարի 3-ին գրանցվել էր խիստ ցածր ջերմաստիճան, ու նշել այսօրվա տվյալները: Ըստ Սուրենյանի՝ օդի ջերմաստիճանը բարձրացել է մոտ 16-20 աստիճանով, իսկ հանրապետության առանձին հատվածներում մինչև 25-30 աստիճանով տաքացում է տեղի ունեցել:
Սուրենյանի խոսքով՝ առաջիկա օրերին ջերմաստիճանային խիստ փոփոխություններ չեն սպասվում, սակայն հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ձյան տեղումներ, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն:
![]()