Հոսանք չունեինք, պարզվեց լարերը բարակ էին. ահա ինչպես է Սամվելը մտածել մեր մասին. Դավոյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը գրել է․

Ամանորյա օրերի հոսանքաջատման մասին, որի վերաբերյալ շատ է խոսվում։
Մեր թաղամասում դեկտեմբերի 29, 30, 31 օրվա մեծ մասը, հատկապես երեկոյան ժամերին, հոսանք չենք ունեցել, անընդհատ զանգել եմ ՀԷՑ, որպեսզի կարգավորեն։
Եվ ի՞նչ պարզվեց արդյունքում, երբ դեկտեմբերի 31-ի երեկոյան ՀԷՑ աշխատակիցներ մոտեցան` տեղում խնդրին ծանոթանալու։
Պարզվեց, որ մի մեծ թաղամասի հոսանքի լարերը շատ բարակ են, նախատեսված չեն այդքան բաժանորդների համար, խնայել են։🤷‍♀️
Սա ՀԷՑ-ի վիթխարի ներդրումների մի փոքրիկ մասն է։
Ահա թե ինչպես է Սամվելը մտածել մեր մասին 🕯

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ