![]()
«Կանայք և գլոբալ անվտանգությունը մտակենտրոնի» ավագ փորձագետ Էլեն Հոխիկյանի խոսքով՝ Դոնալդ Թրամփն ուզում է Վենեսուելայից դուրս հանել Չինաստանին:
Նրա խոսքով՝ տարբեր հաշվարկներով՝ Վենեսուելան նավթի պաշարներով ամենամեծ երկիրն է համարվում:
Հոխիկյանն ասում է՝ Թրամփը շեշտում է՝ կան հստակ կարմիր գծեր, որոնք պետք չէ խախտել:
Ինչ վերաբերում է մեր հարևան Իրանում տեղի ունեցողին, վերջինս նշում է՝ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի Իրանում, սակայն ակնհայտ է, որ հավաքները ինքնաբուխ են ձևավորվել: Հոխիկյանը չի բացառում, որ ինչ-որ պահի Իսրայելը և ԱՄՆ-ն կարող են խառնվել:
«Սակայն այս ամենը տարածաշրջանի շահերից չի բխում»,- նկատում է նա:
Փորձագետի խոսքով՝ հավանականությունը մեծ է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը վերջնական կստորագրվի:
Ինչ վերաբերում է Գարեգի Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) շուրջ բարձրացված աղմուկին, նա ասում է. «Եկեղեցու հարցը ոչ թե պետք է դիտարկել կրոնական համատեքստում, այլ որպես անվտանգային՝ հիբրիդային պատերազմի շրջանակում: Եկեղեցին այս շղթայի ամենամեծ մասն է: Եպիսկոպոսները չեն աջակցում Կտրիճ Ներսիսյանին: Չնայած այս ամենին՝ նա մինչև վերջ կռիվ է տալու՝ օգտագործելով բոլոր միջոցները»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()