![]()
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հիվանդանոց է տեղափոխվել։
Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է փաստաբան Արամայիս Հայրապետյանը։
Փաստաբանը նաև տեղեկացրել է, որ ինքնազգացողության վատթարացումից բացի՝ Վարդան Ղուկասյանը դատարանի որոշմամբ պետք է փորձաքննության ենթարկվի։
Հիշեցնենք՝ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու գործով կալանավորված են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մեղադրանքի ապացուցման դեպքում նրան մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում:
![]()