![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հիշեցնելով, որ վերջերս գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, ապացուցելու համար, որ իրենք ուժեղ են, բանավեճ է սկսել մի սենյակում, որտեղ 6-7 ՔՊ-ականի նկար է եղել կախված:
«Նարեկը գրեթե միայնակ նկարների հետ բանավեճում հաղթող դուրս եկավ ու հաղթող հեռացավ: Նարե՛կ ջան, եթե մտել ես մեծերի լիգա, արի բանավիճենք: Քաղաքականության մեջ նկարների հետ բանավիճելով՝ ուժը ցույց տալ չես կարող:
Արի բանավիճենք, ես ու դու, ուզում ես՝ քեզ հետ, ուզում ես՝ մի քանի թիմակից էլ հետդ բեր, որ լրատվամիջոցով կուզես, կուզես՝ Քոչարյանի սիրելի 5-րդ ալիքով»,- առաջարկել է Ալեքսանյանը
![]()