Կտրիճ Ներսիսյանը փորձել է խոչընդոտել ղարաբաղցի ուսանողներին ուղղված 100 հազար դոլարի օգնությունը

Civic.am-ի ունեցած տեղեկություններով՝ Արցախից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի տարբերության փոխհատուցման գործընթացի շրջանակում Երևանի պետական համալսարանը դիմել է իր գործընկերներին և բարեկամ կառույցներին։ Առաջին արձագանքներից մեկը ստացվել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմից՝ թեմակալ առաջնորդ Հովնան Սրբազանի գլխավորությամբ, որը պատրաստակամություն է հայտնել տրամադրել ավելի քան 100 հազար ԱՄՆ դոլար։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այդ ընթացքում Կտրիճ Ներսիսյանը փորձել է միջամտել գործընթացին և հորդորել Հովնան Սրբազանին չաջակցել արցախցի ուսանողներին՝ առաջարկելով գումարը փոխանցել իրենց։ Սակայն քննարկումներից հետո ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի խորհուրդը որոշել է հավատարիմ մնալ նախնական նպատակին և միջոցներն ուղղել Արցախից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի տարբերության փոխհատուցմանը։

Տեղեկությունը ճշտելու նպատակով կապ հաստատեցինք Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ, որը փաստացի հաստատեց այն։ Ռեկտորի խոսքով՝ ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի աջակցությամբ ամբողջությամբ փոխհատուցվել է ավելի քան 400 արցախցի ուսանողների ուսման վարձի տարբերությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ