Հայաստանի ժողովուրդը հեռացված է Եկեղեցուց, մեր խնդիրն է վերականգնել ժողովրդի և Եկեղեցու միասնությունը. Փաշինյան

«Պառակտումը վաղուց է տեղի ունեցել, որովհետև Հայաստանի ժողովուրդը հեռացված է Եկեղեցուց և Հայաստանի ժողովուրդն ավելի ու ավելի պակաս կապ ունի իր իսկ Եկեղեցու հետ, որովհետև Եկեղեցու վերնախավի գործելակերպը հենց Եկեղեցին մեկուսացրել է ժողովրդից»,- լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի դիտարկմամբ՝ Եկեղեցին առաջին հերթին ժողովրդի Եկեղեցին է, ժողովրդի համար է այդ Եկեղեցին. «Այս պրոցեսները մարդկանց ավելի շատ են տանում պատարագների, նույնիսկ ընդդիմադիր գործիչները խորան են բարձրանում, պատարագի են մասնակցում, սարկավագ են դառնում: Մեր խնդիրն է վերականգնել ժողովրդի և Եկեղեցու միասնությունը»:

Փաշինյանը նշեց, որ Սուրբ ծննդյան ուխտերթը բավական մարդաշատ էր. «Այնտեղ կային պետական պաշտոնյաներ, քաղաքացիներ, այդ երթի ժամանակ զոհվածի մայրեր են ինձ մոտեցել, մարզերի բնակիչներ են մոտեցել, մարդիկ կային արտերկրից էին եկել, որ այդ երթին մասնակցեն»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ