![]()
«Հայաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչ վաճառելու ու ինչ գնելու հարցով են հետաքրքրված»,- նշել է նա։
Փաշինյանը խոստացել է, որ հենց նորություններ լինեն՝ հանրությանը կիրազեկեն։
«Գիտեմ, որ նախնական ապրանքախմբերի ցանկեր են փոխանցվել իրար, քննարկում կա, դեռ ուսումնասիրում են»,- հավելել է նա։
![]()