Սերժ Սարգսյանն էլ հեռանալու մտադրություն չուներ, բայց ստիպված էր հեռանալ, նույնն էլ Կտրիճ Ներսիսյանը, դա կանենք անցնցում և սիրով տոգորված. Փաշինյան

«Սա է այն Հայաստանը, որը պետք է գար, սա լավ Հայաստան է, սա իրական Հայաստանն է: 2021 թվականին մենք ասում էինք, որ ապագա կա, այսօր ասում ենք, որ ապագան այսօր է: Երբ նայում ենք Հայաստանի տնտեսական ցուցանիշներին, երբ նայում ենք Հայաստանի միջազգային հեղինակությանը, երբ նայում ենք տարածաշրջանում հաստատված խաղաղությանը, ըստ էության, այո դա այն խնդիրն էր, որը մենք 2021 թվականին ուզում էինք լուծել և լուծել ենք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին՝ վարչապետը նշեց. «Հայ Առաքելական Եկեղեցու ցանկացած հետևորդ պետք է գիտակցի 2 բան, որ մեղավոր է, մյուս կողմից, եթե ինքը Հիսուս Քրիստոսի իրական հետևորդ է, նաև Հիսուս Քրիստոսի վարվելակերպի խոսույթի տրամաբանության և առաքելության մեջ է: Կարծում եմ՝ վարչապետը երկրի հանրային նշանակություն ունեցող հարցերին պետք է անդրադառնա: Ասում եք՝ Կտրիճ Ներսիսյանը հեռանալու մտադրություն չունի, մենք պատրաստվում ենք այնպես անել, որ նա այդ մտադրությունը փոխի: Սերժ Սարգսյանն էլ հեռանալու մտադրություն չուներ, բայց ստիպված էր հեռանալ, նույնն էլ Կտրիճ Ներսիսյանը ստիպված կլինի հեռանալ: Դա մենք կանենք անցնցում, քրիստոնեական հանդուրժողականությամբ և սիրով տոգորված»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ