![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով ընդդիմադիր դարձած Էդմոն Մարուքյանի քայլերին:
«Քաղաքական դաշտում քաղաքական գործիչը կարող է լինել աջ՝ աջակողմյան հայացքներ կրող, ձախակողմյան հայացնքեր ունեցող, լիբերալ հայացքներ կամ կոնսերվատիվ հայացքներ ունեցող, իշխող ուժի կարծիքը կիսող կամ համագարծակցող, ծայրահեղ ընդդիմադիր:
Ամեն ինչ ընդունելիէ քաղաքական դաշտում: Այն, ինչ քաղաքական դաշտում ընդունելի և հասկանալի չէ, կոչվում է Էդմոն Մարուքյան»,- նշել է Վարդանյանը՝ թվարկելով, թե ինչն է իր համար անհասկանալի և տարօրինակ:
![]()