![]()
Երևանի ավագանու անդամ Քրիստինե Վարդանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Աննա Հակոբյանի՝ հունվարի 6-ի հագուստի ու զարդերի մասին քննադատություններին:
«Երկու օր է՝ հետևում եմ Սուրբ Ծննդյան պատարագին տիկին Աննա Հակոբյանի հագուկապի շուրջ ձևավորված բամբասանքների տարափին ու անկեղծ՝ նողկանք եմ ապրում։
Եվ գիտե՞ք ինչն է ամենացավալին։ Ոչ թե բամբասանքը, այլ այն, որ դրա առաջնագծում տղամարդիկ են։
Եթե սա կանանց միջավայրում լիներ, կանցնեի անտարբեր․ նախանձ, թեթևամտություն, ինքնահաստատման փորձեր…
Բայց երբ տղամարդն է նստում ու համացանցում կնոջ հագուստն է չափում, քննում, ծաղրում, բարոյական «եզրակացություններ» անում՝ դա արդեն ոչ թե բամբասանք է, այլ տղամարդկության լիակատար սնանկացում։
Սա այն նույն տեսակն է, որ մի քանի հավանումի, կիսման կամ դիտման համար պատրաստ է կնոջ հասցեին սուտ հորինել, նսեմացնել, նվաստացնել։
Եվ փորձը ցույց է տվել՝ այդ «փառքը» միշտ վերադառնում է իրենց դեմ։ Շատ արագ։ Շատ դաժան։
(Այստեղ անուններ չեմ գրի, վստահ եմ՝ իրենք իրենց արդեն ճանաչում են.
Երբ տղամարդուն վայել գործով զբաղվելու փոխարեն պատրվակ են փնտրում կայացած կանանց թիրախավորելու համար, դա արդեն խոսում է ոչ թե կնոջ «խոցելիության», այլ իրենց անկարողության մասին։
Այդ տեսակն անընդհատ առիթ է փնտրում․
եթե կնոջ հագուստը տեղին է՝ կասեն «ցուցադրական է»,
եթե զուսպ է՝ «կեղծ բարեպաշտ»,
եթե լուռ է՝ «գոռոզ»,
եթե խոսում է՝ «չափն անցած»,
եթե շատ ակտիվ է և փորձ է անում իր աշխատասիրության հաշվին առաջ գնալ՝ «բեր тормоз անենք».
Նույնիսկ երբ առիթ չկա, նրանք օդից կամ գետնի տակից կստեղծեն այդ առիթը։
Անունը կխեղաթյուրեն, դիմացը ինչ որ պիտակ կհորինեն,
արտասանությունը կծաղրեն,
ուրիշների «բացասական կարծիքներ» կվերագրեն,
միայն թե կնոջ արժեքը նվազեցնեն, որովհետև սեփականը չունեն ավելացնելու։
Ու սա շատ պարզ բանաձև ունի․
թույլ տղամարդը միշտ թիրախավորում է ուժեղ կնոջը,
որովհետև նրա գոյությունը հիշեցնում է իր չկայացած լինելը։
Իսկ ուժեղ կանայք երբեք չեն իջնում այդ մակարդակին։
Նրանք իրենց դիրքում են մնում։
Նրանք չեն վիճում, չեն արդարանում, չեն աղմկում։
Նրանք իրենց բարձր դիրքից ամրացված ապտակն են հասցնում՝
արհամարհելով,
լռելով,
էլ ավելի գեղեցկանալով,
էլ ավելի ինքնավստահ,
էլ ավելի յուրահատուկ լինելով։
Եվ հենց այդ լռության մեջ է ամենացավոտ պատասխանը։
Որովհետև իրական ուժը երբեք չի բամբասում։
Իրական ուժը պարզապես մնում է իր բարձրության վրա։ Ու փառք Աստծո, իրական ուժ, պարկեշտություն, բարոյականություն, բարձր արժեհամակարգ, տղամարդուն հարիր պահվածք ունեցողները շատ շատ են։ Հարգանքներս նրանց»:
![]()