636 քաղաքացի հետ կստանա 2025թ.-ին Էլեկտրոմոբիլի համար վճարարած մաքսատուրքը. ցանկը կհրապարակվի

636 քաղաքացի հետ կստանա 2025 թվականին Էլեկտրոմոբիլի համար վճարարած մաքսատուրքը:

Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հավելելով, որ ՊԵԿ-ը մինչև հունվարի 10-ը կհրապարակի ցանկը։

Նախարարը նշել է, որ խոսքը միլիոնավոր դրամների մասին է:

«Անցած տարի մենք 5000 մեքենայի քվոտա էինք տրամադրել անհատներին և 3000 դիլերներին: Եվ ահա այդ 3000-ից 636 քվոտան դիլերները չեն օգտագործել ու այդ թիվը մենք տեղափոխել ենք անհատներ և իրավաբանական անձինք դաշտ ու 5001-րդ գնորդից սկսած մինչև 5636-րդ, հետ կստանան իրենց վճարած միլիոնավոր դրամները»,- նշել է նախարարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ