Իջևանի հիվանդանոցում որդին, իմանալով մոր մահվան մասին, հայհոյել է բուժաշխատողներին, հարվածել ընդունարանի դռանը

Հունվարի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 18։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժին են զանգահարել «Իջևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ հանգուցյալի հարազատները հայհոյում են բժիշկներին, հայտնում է Shamshyan.com-ը։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողներին հիվանդանոցի ընդունարանի բաժնի վարիչը հայտնել է, որ հունվարի 3-ին շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել Իջևան համայնքի բնակիչներ 74-ամյա Ռ․ Ա․-ին և ամուսնուն, 74-ամյա Ա․ Բ․-ին, որտեղ կինը բժշկական օգնություն ցուցաբերելու ընթացքում հանկարծամահ է եղել։

Կայքի տեղեկություններով հիվանդանոց է եկել հանգուցյալի որդին, Տավուշի մարզի բնակիչ 49-ամյա տղամարդը իր ծնողի մահվան լուրը իմանալուն պես հիվանդանոցում դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, անհետաձգելի բաժանմունքում գոռգոռացել է բուժաշխատողների վրա, միջանցքում սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով հարվածել է ընդունարանի մուտքի դռանը և դուրս է եկել հիվանդանոցի բակ ու այն շարունակել բակում։

Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ