![]()
Հունվարի 7-ին՝ ժամը 14։49-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աչաջուր գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին մոտակա կիսակառույց շինությունում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:50-ին, մարվել՝ 20:20-ին: Այրվել է մոտ 500 հակ պահեստավորած և մոտ 3 տոննա կուտակած անասնակեր:
![]()