![]()
Ցավոք, երեկ Երուսաղեմի պատրիարքից ստացա սպառնալիք, նամակ, որով ինձ սպառնում և գիտակցության են հրավիրում, որ հետ կանգնեմ իմ քայլից:
Այս մասին Հանրային ՀԸ եթերում տեսակապի միջոցով զրույցի ժամանակ հայտարարեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան Ծայրագույն Վարդապետ Ալջանյանը:
Տեր Գուսանը նշեց, որ պատրիարքը զգուշացրել է, որ եթե մինչ իրիկուն հետ չկանգնի իր այդ քայլից, իրեն որոշում պետք է ընդունեն:
«Կամ զիս պիտի արտաքսեն միաբանութենե կամ կարգալույծ հռչակեն: Թող անեն: Ես միանալոց սրբազան եղբայրների և վարչապետի այս բարեկարգման, բարենորոգման շարժումին, որը անհետաձգելի պահանջ է, այսօր հրամայական պահանջ է:
Ես իրենց զգաստության կհրավիրեմ»,- հայտարարեց նա:
Հիշեցնենք՝ Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը, ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհուրդի ստեղծումը, հայտարարել է, որ միանում է նրանց, ընդունում հռչակագրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը։
![]()