![]()
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և Արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը «գայթակղություն և մոլորություն՝ ամենայն սուտ և կեղծիք է համարել այն լուրը, որ «Հայոց Եկեղեցու սրբություններից Աստվածամուխ Սուրբ Գեղարդը վաճառվել է, մասնատվել է, տրվել է սրան կամ նրան»:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ շարունակելով.
«Դեռ տարիներ առաջ՝ 2018թ, հայտնի դարձավ այս ականդալը, որը, ցավոք, հաստատվեց: Տարբեր անձանց կողմից հայտարարվեց, որ Սուրբ Գեղարդի մի կտոր վաճառվել է Սանկտ-Պետերբուրգի նահանգապետին։
Հասկանալով այս մեղադրանքի վտանգավորությունն ու մասնավորապես թաքցնելու համար Կաթողիկոսի կամ այլ անձանց կողմից սուրբ-սրբոցի վաճառքից մեծ փող աշխատելու մեղադրենքների դեպքում հետևանքները, այդ ժամանակ Մայր Աթոռի դիվանապետը՝ Արշակ եպիսկոպոս Սրբազանը «պարզաբանել» էր, որ «Սուրբ Գեղարդից մի փոքր հատված ռուս եկեղեցու հովվապետի խնդրանքով ուղարկվել է» Ռուսաստան։ Սա, միգուցե, տեղի ունեցածը տեղավորեր «հայ-ռուսական բարեկամության ու Արցախի ու Հայաստանի համար ռուսական երաշխիքի» շրջանակներում, եթե մեկ այլ հոգևորական չմեկնաբաներ, որ «Սուրբ Գեղարդը ռուս եկեղեցու հովվապետին՝ Պատրիարխ Կիրիլին է փոխանցվել Սանկտ Պետերբուրգի նահանգապետի միջոցով»․․․
Այ հենց այստեղ արդեն բուրում է հայտնի տհաճ հոտը․․․
Դժվար է պատկերացնել, որ Հայ Առաքելական եկեղեցու հովվապետը ռուս եկեղեցու իր գործընկերոջը սուրբ մասունքից կտոր է փոխանցում ինչ-որ «նահանգապետի» միջոցով, այլ ոչ թե ի լուր հայ և ռուս «դարավոր բարեկամ ժողովուրդների» կամ թեկուզ թաքուն անձամբ չի փոխանցում այն իր կոլեգային․․․
Ու քանի որ Մայր Աթոռը բարձր մակարդակով մեկնաբանել է, որ բոլոր դեպքերում Սուրբ Գեղարդի մի կտոր Ռուսաստան է գնացել ռուս նահանգապետի միջոցով, դա նշանակում է, որ ճիշտ են այն մեղադրանքները, որ այն ոչ թե նվիրվել է, այլ վաճառվել է․․․ Այլապես արանքում «նվերը փոխանցող «նահանգապետ» չէր լինի․․․
Հիմա հարց՝ ո՞վ է Կաթողիկոսին տվել թույլտվություն կայացնել նման որոշում ու ինչպես իր երկու նվիրյալ եպիսկոպոսներն են հայտարարում, Սուրբ Գեղարդից մի կտոր ուղարկել Ռուսաստան․․․․
Եկեղեցին դա հավատավոր ժողովուրդն է, ու նրա սեփականությունը դա քրիստոնյա ժողովրդի ու նրա պետության՝ Հայաստանի սեփականությունն է։ Ո՞վ է տեղյակ պահել այդ հանցավոր գործարքի մասին դրա սեփականատիրոջը՝ հավատացյալ ժողովրդին․․․
Ո՞ւմ գրպանն է գնացել գործարքի գումարը, քանի որ, ինչպես նշեցինք, «վաճառքի» հոտը փչում է․․․
Եթե հայր Ասողիկ Կարապետյանն այսօր էլ պնդում է, թե Սուրբ Գեղարդն ամբողջական է, ապա դա նշանակում է, որ Կաթողիկոսը Սանկտ-Պետերբուրգի նահանգապետին կամ ռուս եկեղեցու հովվապետին խաբել է ու փոխարենն ուղարկել մետաղի ջարդոն․․․ Իսկ դրա դիմաց ենթադրաբար փող է տրվել, ինչպես պնդում են վաճառքի մասին խոսած անձինք․․․
Սա մի խայտառակ և այլանդակ պատմություն է, որի համար, եթե չլինեին այլ հանգամանքներ, Եկեղեցու ներսում կատարվողն ու Կաթողիկոսի հրաժարակի պահանջը անխուսափելի պետք է լինեին։
Ու զարմանում ես՝ որ դեռ ոմանց համար կուսակրոնության ուխտի խախտոյմը նորմալ է, երեխա, կին սիրուհի ունենալը նորմալ է, Սուրբ Գեղարդից մի կտոր թաքուն վաճառելը կամ նվիրելը նորմալ է, ԽՍՀՄ օրոք եկեղեցականներին ՊԱԿ հավաքագրելը նորմալ էր ու «ծառայություն հայրենիքին» կամ «հոգևոր կյանքի զարգացում»՝ համաձայն Հայր Ասողիկ Կարապետյանի, եկեղեցականների՝ բիզնեսով զբաղվելն ու փող աշխատելը նորմալ է։ Եղբայրներ և քույրեր, էլի ասեք, թե այս ամենը նորմալ է, բայց մի ասեք, թե դու հավատացյալ եք․․․
Դուք հավատացյալ չեք և ձեր պատկերացրած սպասավորները եկեղեցական չեն, այլ աշխարհիկ, կայֆարիկ տղերք։ Ու մուննաթ մի եկեք ու տարատեսակ մեղադրանքներ մի շռայլեք նրանց հասցեին, ում համար այս ամենը այլանդակություն է ու անհրարիր Մայր Աթոռին ու մեր Եկեղեցուն․․․»:
![]()