![]()
Այրում 35կՎ ՕԳ (օդային գծի) վթարավերականգնողական աշխատանքներն ավարտվել են:
«2026 թվականի հունվարի 2-ին եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով (սաստիկ բքի և առատ ձյան) վնասվել էին Այրում 35կՎ ՕԳ (օդային գծի) երկու մետաղական հենարանները, և էլեկտրամատակարարումն իրականացվում էր ժամանակավոր շրջանցող այլընտրանքային սխեմայով:
Այսօր արդեն ամբողջությամբ վերականգնվել են Այրում 35կՎ ՕԳ (օդային գծի) երկու մետաղական հենարանները, տեղադրվել են թվով 3 ամբողջովին նոր «Սևան» տիպի մետաղական հենարաններ և էլեկտրամատակարարումն անցել է իր հիմնական սխեմային»,-ասվում է ՀԷՑ հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի հաղորդագրության մեջ:
![]()