Կտրիճի ագենտ եղբայր Եզրասը պատանդ է մնում. մարդկային աներեսությունը սահման չունի. Ռուբեն Մեհրաբյան. տեսանյութ

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) այլևս ի վիճակի չէ եկեղեցին առաջնորդել և վտանգում է կառույցը:

Ըստ Մեհրաբյանի՝ նա մնալով է՛լ ավելի է վատացնելու իրավիճակը:

«Մենք տեսնում ենք, որ պատարագներին արդեն քիչ մարդ է գնում Մայր Աթոռ, սա պետք է ազդակ լինի նրա համար: Բայց նաև տեսնում ենք, որ կառչած է մնում, ագրեսիվ նոտաներով ուղերձներ է հղում: Պետությունը պետք է ավելի մեծ աջակցություն ցույց տա եկեղեցու բարենորոգման գործընթացին: Վարչապետն էլ ասաց՝ թույլ չենք տա, որ եկեղեցին գործի պետության դեմ»,- ասում է նա:

Զրուցակցի խոսքով՝ ակնհայտ է, որ դրսից ազդում են Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) վրա. «Ագենտ եղբայրն էլ մնում է պատանդ»:

Նկատառմանը, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հերքել է գործակալ լինելու վերաբերյալ ԱԱԾ բացահայտումը, Մեհրաբյանն ասում է. «Բա պետք է հերքի, ինչ պետք է անի: Մարդկային աներեսությունը սահման չունի, դրա համար էլ հերքում է, թող մեդալ ստանալն էլ հերքի»:

Ռուբեն Մեհրաբյանը շեշտում է՝ Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) հարցը ազգային անվտանգությանն է վերաբերում, և պետությունը պարտավոր է օրինական ճանապարհով դեմն առնել:

«5-րդ շարասյունը՝ 6-րդ պալատը, հոգևորականների շորեր է հագնում, շոուներ է ցույց տալիս: Եթե պայմանական ասենք՝ կրկեսի տնօրենը պետք է փոխվի, կհագնեն ծաղրածուի շորեր, կհելնեն մեյդան որպես ծաղրածու: Սրանց չպետք է լուրջ վերաբերվել»,- ընդգծում է նա:

Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահն ասում է՝ Ադրբեջանը աջ ձեռքով խաղաղություն է կառուցում Հայաստանի հետ, ձախ ձեռքով էլ ռեզերվային տարբերակ է նախապատրաստում՝ այդ ամենը մի օրվա մեջ մի կողմ դնելու և Արևմտյան Ադրբեջանի ռազմավարությունը գործի դնելու համար:

«Հայկական ժամանակ»-ի տաղավարում Մեհրաբյանը խոսել է նաև հիբրիդային պատերազմի և այլ հարցերի շուրջ, որը կարող եք դիտել տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ