Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան. լուսանկարներ

Ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանի և զորակոչի գործընթացում ներգրավված պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան:

Ինչպես հայտնել են նախարարությունից, պաշտպանության նախարարը շրջել է հավաքակայանում, ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին, զրուցել զորակոչիկների հետ՝ մաղթելով նրանց բարի և անվտանգ ծառայություն:

Սուրեն Պապիկյանին զեկուցել են նախապատրաստական աշխատանքների, զինակոչիկների բժշկական հետազոտության և այլ միջոցառումների կատարման վերաբերյալ:

Նախարար Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին՝ գործընթացը պատշաճ անցկացնելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ