Որն է ԱՐՔԱ քարտը և ինչ առավելություն ունի. ինչպես այն տարբերակել

ՀՀ ֆինանսների նախարարությունը պատասխանել է քաղաքացիների հարցին, թե որն է ԱՐՔԱ քարտը, և ինչպես կարող են այն տարբերակել բանկային այլ քարտերից:

ԱՐՔԱ քարտը Հայաստանի ազգային վճարային համակարգի մասն է, որի դիմերեսին արտացոլված է համակարգի պաշտոնական ապրանքանշանը (լոգո), ինչը հեշտացնում է քարտի ճանաչումը:

Հունվարի 1-ից բացառապես ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում քաղաքացին կստանա հետվճար՝ 2%-ի չափով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ