![]()
2024 թվականին և 2025-ի առաջին կիսամյակում մեր դպրոցներ մուտք են գործել ավելի քան 4000 նոր ուսուցիչներ: Նրանք մարդիկ են, որոնք մինչ այդ չեն դասավանդել դպրոցներում և 2025-2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակի դրությամբ մեր դպրոցներում աշխատում են որպես ուսուցիչ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Ուսուցիչների 80 տոկոսը մինչև 40 տարեկան մարդիկ են: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ այս քաղաքականությունը, որը ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացմանն է միտված, կոնկրետ արձագանք է ունենում: Այն մարդիկ, որոնք նախկինում գուցե չէին մտածել դասավանդման մասին, գուցե իրենց փորձում էին այլ ասպարեզում, վերադառնում են դպրոց կամ մտնում են դպրոց աշխատանքի: Այդ ուսուցիչները գալիս են համալրելու նաև մեր ուսուցչական համակազմի շարքերը»,- ասաց նա:
![]()