![]()
«Երևանի «Շտապբուժօգնություն» ծառայության շարժակազմը համալրվել է 7 նոր, ժամանակակից և գերհագեցած շտապօգնության ավտոմեքենաներով, իսկ զանգերի կենտրոնը՝ ամբողջությամբ թվայնացվել»։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետը՝ տեսանյութ հրապարակելով, որտեղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վարչապետի հետ միասին ծանոթանում են նոր մեքենաների ու ռեանիմոբիլի հնարավորություններին:
![]()