Երևանում բախվել են «Մերսեդես»-ն ու «Տեսլա»-ն. կա տուժած

Հունվարի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 22:00-ի սահմաններում Ռոստովյան-Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 25-ամյա Կորյուն Մ.-ի վարած «Տեսլա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով «Տեսլա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել խաչմերուկում տեղադրված երկաթե սյանը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Տեսլա»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության․ եղել է սթափ, իսկ վիրավորը «Մերսեդես»-ի վարորդն է, որը ազգությամբ հնդիկ է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ