![]()
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը գրել է․
«Այսօր Տեր Տարոնին լրագրողները զարմացած հարցնում են՝ այսինքն ողջ խաչհամբույրը գնում է Մայր Աթո՞ռ։
Այո, փաստորեն։
Ամբողջ խաչհամբույրը և մոմի վաճառքից գոյացած ողջ գումարը գնում է Կտրիճ Ներսիսյանի տնօրինմանը, որի վերաբերյալ որևէ հաշվետվություն գոյություն չունի։
Իսկ եկեղեցու կոմունալ ծախսերը և ոչ միայն, հոգում է տվյալ եկեղեցու քահանան, որը չունի աշխատավարձ։
Այ հենց դրա համար էլ շատ հոգևորականներ, թողած Աստվածաշնչի և եկեղեցու ուսմունքի կարևոր քարոզը, հավատացյալների հոգևոր առաջնորդությունն ու խորհրդատվությունը, թաղումից թաղում են գնում, որովհետև դրա մեջ փող կա։ Հետո էլ շատերը բողոքում են, որ եկեղեցականն առանց գումարի չի անում ծիսակարգ։
Բա ինչպե՞ս անի, ինչպես տունը պահի, իրեն ու ընտանիքին ապահովի, եթե պետք է մի բան էլ եկեղեցու կոմունակ ու այլ ծախսերը հոգա։
Էլ չեմ խոսում այն մասին, որ նրանք չունեն որևէ հնարավորություն օրինակ՝ վարկով տուն կամ այլ գույք գնելու, եկամտահարկի վերադարձից օգտվելու, չունեն սոցիալական որևէ երաշխիք, քանի որ բանկին կամ պետությանը որևէ եկամուտ չեն կարող ցույց տալ»։
![]()