Ինչ եղանակ է սպասվում հունվարի 7-ին

 

Հանրապետության տարածքում հունվարի 7-8-ը, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-ի ուշ երեկոյան և 10-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 7-9-ի ցերեկը կբարձրանա 3-5, հունվարի 7-10-ի գիշերը՝ 16-20, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում հունվարի 7-9-ը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 9-ի ուշ երեկոյան, 10-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ