Կոնգրեսը կոչ է արել դեմոկրատներին իմպիչմենթ հայտարարել Թրամփին՝ Վենեսուելայի գործողության պատճառով

ԱՄՆ կոնգրեսական Էյփրիլ Մաքքլեյն Դելեյնին կոչ է արել Դեմոկրատական կուսակցությանը իմպիչմենթ հայտարարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Վենեսուելայում իրականացված գործողության համար։

«Ես չեմ կարող անտարբեր մնալ, մինչ նախագահը կրկին գերազանցում է իր լիազորությունները և խաթարում հակակշիռների և զսպումների համակարգը»,- ասել է Մերիլենդ նահանգից ընտրված դեմոկրատը։

Դելեյնիի խոսքով՝ Սպիտակ տան ղեկավարը գործել է առանց Կոնգրեսի թույլտվության, ինչպես պահանջվում է ԱՄՆ Սահմանադրությամբ, բացի այդ՝ հայտարարել է Վենեսուելան կառավարելու իր մտադրության մասին՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո։

Խոսելով իմպիչմենտի հեռանկարի մասին՝ կոնգրեսականը նշել է, որ խոսքը սահմանադրական կարգի և օրենսդիր իշխանության դերի պաշտպանության մասին է։

Թրամփի վարչակազմը պնդել է, որ Վենեսուելայում գործողությունը կատարվել է հրամանագրի համաձայն և իրականացվել է նախագահի՝ որպես գերագույն հրամանատարի լիազորությունների ներքո։

Կոնգրեսի դեմոկրատները քննադատել են Սպիտակ տան գործողությունները՝ հղում անելով օրենսդիրների կողմից նախնական ծանուցման և լիազորության բացակայությանը։

Հունվարի 3-ի երեկոյան Կարակասում պայթյուններ են տեղի ունեցել։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խոշոր ավիահարվածներ է հասցրել Վենեսուելայի մայրաքաղաքին, իսկ Մադուրոն և նրա կինը գերի են վերցվել և նավով դուրս են բերվել երկրից։ Ենթադրվում է, որ նրանք սկզբում տարվել են Գուանտանամոյի ծովածոցի ամերիկյան ռազմաբազա, որտեղից էլ թռել են Նյու Յորք, ինչից հետո նրանց տեղավորել են Բրուքլինի կալանավայրում։

Կարակասի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները վատթարացել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն սկսել է ռազմական ուժ կիրառել Կարիբյան ավազանում ենթադրաբար թմրանյութեր տեղափոխող նավերը ոչնչացնելու համար։

Սպիտակ տունը ԿՀՎ-ին լիազորել է գաղտնի գործողություններ անցկացնել Վենեսուելայում՝ Մադուրոյի կառավարությունը անկայունացնելու համար։

Դեկտեմբերին Թրամփը լատինաամերիկյան երկրի ղեկավարությունը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություն և պահանջել է վերադարձնել ենթադրաբար գողացված նավթը, հողերը և միջոցները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ