![]()
Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները, համապատասխան գերատեսչությունների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին Վրաստանից 13 օտարերկրացու են արտաքսել:
Грузия Online-ը հայտնում է, որ միգրացիայի դեպարտամենտի աշխատանքի արդյունքում երկրից արտաքսվել են Թուրքմենստանի, Իրանի, Կուբայի, Թուրքիայի, Թաիլանդի և Ադրբեջանի քաղաքացիներ՝ ընդհանուր առմամբ 13 մարդ։
Նշվում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Վրաստանից արտաքսված օտարերկրացիների ընդհանուր թիվը կազմել է 1311 մարդ։
Ըստ գործող օրենսդրության՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։
![]()