Կաթողիկոսին աքցանի մեջ են պահում. գործընթացը նոր փուլ է մտնում, փոփոխությունները կտեսնենք շուտով

Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը գտնվում է Էստոնիայում և այնտեղից է դիտել վարչապետի գլխավորած ուխտերթը, հուզվել և ոգևորվել:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում տեսակապի միջոցով:

Սրբազանը ոգևորվել է հատկապես վարչապետի խոսքից, որում նա խնդիրներ է բարձրացրել:

«Նա և Կառավարությունը կանգնած են եկեղեցու բարեփոխման կողքին: Վարչապետը հոգևոր բարձր խոսք ասաց»,- նկատում է հոգևորականը:

Սրբազան հայրը հիշեցնում է, որ վարչապետը համակարգող խորհուրդ ստեղծելու մասին ավելի վաղ էր հայտարարել. «Վստահ եմ, որ խորհրդին այլ մարդիկ էլ կմիանան»:

Վազգեն արք. Միրզախանյանն ասում է՝ չի կարող Մայր Աթոռը մնալ հին և սովետական բարքերի մեջ. «Եկեղեցի-պետություն առողջ համագործակցություն պետք է լինի»:

Վարչապետի՝ եկեղեցու բարեփոխման օրակարգին սատարող սրբազանը հայտնում է, որ 10 սրբազանների նամակին, որը փոխանցել էին Մայր Աթոռ, ոչ մի արձագանք չի եղել:

«Կաթողիկոսին աքցանի մեջ են պահում, որ չշեղվի: Արտաքին և ներքին ազդեցություն կա: Եկեղեցին քաշել են ներքաղաքական անցուդարձի մեջ, հետո էլ ասում են՝ պաշտպանում ենք, ումի՞ց եք պաշտպանում»,- ասում է նա:

Հոգևորականը եզրափակում է՝ շեշտելով. «Ես չեմ հիշում մի ղեկավար, որ գնար եկեղեցի աղոթեր, սաղմոս ասեր: Վստահաբար այս գործընթացը հաջողելու է, որովհետև Տիրոջը հաճելի է»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:


 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ