![]()
Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և սրբազանների կազմած և ստորագրած ճանապարհային քարտեզը՝ Գարեգին Բ-ին (Կտրիճ Ներսիսյան) հեռացնելու վերաբերյալ, հստակ նախանշում է քայլերի հաջորդականությունը:
Անդրադառնալով Տեր Ասողիկի այն հայտարարությանը, թե Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) կարող է այլ քայլերի գնալ, Ստեփանյանը նկատում է. «Այլ քայլը կարող է եղած-չեղածը հավաքի, գնա Մոսկվա, հերթական անգամ եկեղեցին մասնատեն, դուռը ուժեղ շխկցնի ու գնա, ողբերգական բան է»:
Ըստ զրուցակցի՝ եթե պաշտպանության նախարարին այլևս Մոսկվան չի նշանակում, ուրեմն կաթողիկոսին էլ Մոսկվան չպետք է նշանակի. «Եկեղեցու վերնախավը սպասարկում է Մոսկվայի շահը»:
Դավիթ Ստեփանյանի համար 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները լինել-չլինելու հարց է, ջրբաժան. «Եթե ժողովուրդն ընտրեց անցյալը, դա մեզ համար կորուստներով է լինելու: Ռուսաստանը ջանք չի խնայելու ընտրություններում, շարունակելու են մեր երկրում վախ սերմանել: Մարդիկ կան, որ պատրաստ են փուռը տալ Հայաստանին, միայն թե իրենց նեղվածությունը իշխանությունից բավարարեն»:
Նրա դիտարկմամբ՝ որոշ ուժեր դեռ չեն հասկանում, որ կան աշխարհաքաղաքական փոփոխություններ, և մեր շահը այժմ թուրքի հետ ավելի մոտ է, քան ռուսի:
Ստեփանյանը «Հայկական ժամանակ»-ի տաղավարում խոսել է նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի, ինչպես նաև Իրանում կատարվողի շուրջ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()