![]()
«Եկեղեցին փոփոխության կարիք չունի, այն սուրբ է և անարատ:
Մենք փոխելու ենք նվիրապետությունը՝ քահանաների մտածողությունը, որը Սուրբ գրքից կտրվել է: Բարձրաստիճան հոգևորականների մի խումբ կա, որի հիմնական նպատակը մարդկանց Աստծո խոսքով կերակրելն էր: Հիմա մենք տեսնում ենք, որ այդ բարձրաստիճան վերադասը մոռացել է իր անելիքների մասին, շեղվել է Սուրբ գրքից և անում է բաներ, որ հոգևարականներին հարիր չէ»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գարեգին Բ-ի կողմից կարգալույծ հռչակված և այդ որոշումը չընդունող Արամ քահանա Ասատրյանը:
Նա նշել է, որ բոլոր մեղավորները, որոնք ուզում են մաքրագործվել ու հրաժարվել սեփական մեղքերից, գալ և միանալ ՀՀ վարչապետի նախաձեռնած շարժմանը:
![]()