![]()
Հայաստանը 12-րդ տեղում է այն երկրների ցանկում, որոնց ներգաղթյալները Միացյալ Նահանգներում ստանում են ամենաշատ պետական նպաստները:
Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Truth Social հարթակում հրապարակված տվյալներից։
«Ներգաղթյալների սոցիալական նպաստ ստացողների մակարդակն ըստ ծագման երկրի» վերնագրով ցանկը ներկայացնում է 120 երկրի տվյալներ ԱՄՆ-ում պետական օգնություն ստացող ներգաղթյալ ընտանիքների վերաբերյալ։ Այս վարկանիշային աղյուսակում Հայաստանը 12-րդ տեղում է՝ 69,3% ցուցանիշով, ինչը նրան դասում է ցանկի վերևում։
Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ցանկը գլխավորել է Բութանը, որտեղ պետական օգնություն ստացող ներգաղթյալ ընտանիքներն ավելի քան 81,4% են կազմում։ Բարձր ցուցանիշներ են գրանցվել նաև Եմենի (75,2%), Սոմալիի (71,9%), Աֆղանստանի (68,1%) և Դոմինիկյան Հանրապետության (68,1%) ներգաղթյալները։
Ընդհանուր առմամբ, ցուցակի առաջին հորիզոնականում են այն երկրները, որոնք ունեն ցածր եկամուտ և հարմարվողականության վաղ փուլերում գտնվող միգրանտների համար տնտեսական ինտեգրման սահմանափակ հնարավորություններ։
![]()