Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կան տուժածներ

Հունվարի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 02։40-ի սահմաններում Գեղանիստ գյուղի Կենտրոնական փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Սևակ Մ․-ի վարած «Մազդա» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 52-ամյա Վագիֆ Ա․-ի վարած «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս բախվել է խանութի ապակիներին և կոտրել այն, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդներից Վագիֆ Ա․-ն և ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ 27-ամյա Դիանա Զ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ