![]()
«Bloomberg»-ի հետ զրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել F-35 կործանիչների ծրագրում ընդգրկել Թուրքիային՝ նշելով, որ այդ քայլը կնպաստի թուրք-ամերիկյան հարաբերությունների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անվտանգության ամրապնդմանը։
«Թուրքիայի կողմից արդեն վճարված F-35 ինքնաթիռների ստացումն ու ծրագրին կրկին ներգրավվելը կարևոր և անհրաժեշտ է»,- ասել է նա:
Էրդողանը նաև շեշտել է, որ Ռուսաստանի կողմից ռազմական տեխնիկա ձեռք բերելու պատճառով Թուրքիային F-35 ծրագրից դուրս թողնելու որոշումը եղել է «անարդար»։
Ըստ Թուրքիայի ղեկավարի՝ Դոնալդ Թրամփի վերընտրվելը կրկին հնարավորություն է ստեղծել, որպեսզի Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները զարգանան ավելի ողջամիտ և կառուցողական հիմքերի վրա։
«F-16 Block» ռազմական ինքնաթիռների հնարավոր ձեռքբերման վերաբերյալ էլ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ակնկալում է, որպեսզի պայմանները համապատասխանեն ՆԱՏՕ-ի դաշինքի ոգուն, և որպես օրինակ մատնանշել է «Eurofighter Typhoon» ինքնաթիռների գնման գործըթնացը։
![]()