![]()
«Ով Հայաստանի Հանրապետությունում կասի, որ եկեղեցին են քանդում, կամ եկեղեցու դեմ գործողություն կա, նա ամենավերջին սրիկան է․ նշանակում է, որ այլ երկրներից այլ ձևերով ուղարկված մարդիկ են»:
Այս մասին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
«Հայաստանի Հանրապետության եկեղեցականները պետք է լինեն ազնիվ, արդար, ունենան համապատասխան եկամուտ, որ կարողանան իրենց ընտանիքը պահել: Մնացածի մասին խոսելն ավելորդություն է»,- ասաց պատգամավորը։
Հարցին՝ արդյո՞ք վարչապետի կողքին գտնվող եկեղեցականները բոլորն ազնիվ են ու սրբակենցաղ, պատգամավորն ասաց՝ հենց դա այն խնդիրն է, որը պետք է ամբողջությամբ լուծվի:
![]()