Հոսանքազրկումների թեման սենսացիա սարքել պետք չէ, բոլոր ժամանակներում էլ եղել են. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը կարծում է, որ հոսանքազրկումների թեման պետք չէ սենսացիա սարքել, բոլոր ժամանակներում էլ դրանք եղել են:

Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ էլեկտրաէներգիայի բաշխման գործընթացը օրգանիկ պրոցես է՝ ժամյա ռեժիմով:

«Տեխնիկական իմաստով որևէ սենսացիա չկա։ Կարևորը մենք երաշխավորում ենք և դուք վստահ եղեք, որ որևէ տեղ հոսանքազրկում է տեղի ունենում, ապա րոպեների ընթացքում կարգավարական ծառայությունը տեղյակ է լինում, տեղեկացնում է տեխնիկական բոլոր ստորաբաժանումներին, ինձ, որից հետո անմիջապես գործի են անցնում»,-մասնավորեցրել է Պետրսոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ