Եթե Հայաստանը հարևաններից ձեռք բերի իր օգտագործած վառելիքի 80 տոկոսը, տարեկան կտնտեսի 80-100 մլն դոլար

«Հայաստանում ոչ ոք ոչ մեկին չի կարող ոչինչ պարտադրել»։

Այս մասին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք պարտադրե՞լ են բենզալցակայաններին վաճառել ադրբեջանական բենզինը:

«Հայաստանը վերջին 30 տարում միշտ նավթամթերքներ է ներկրել տարբեր երկրներից։ Հայաստանի համար տասնամյակներ շարունակ տրանսպորտային ուղիները փակ են եղել, և Հայաստանը մեծ գումարներ է վճարել տրանսպորտային ծախսերի համար։ Թեթև հաշվարկով եթե Հայաստանը իր հարևաններից ձեռք բերի իր օգտագործած վառելիքի 80 տոկոսը, կտնտեսի 80-100 մլն դոլար տարեկան կտրվածքով, իսկ եթե ՀՀ-ն իր հարևաններից ձեռք չի բերում, հարևանները 10 հազար անգամ ավելի վաճառում են աշխարհի տարբեր երկրների և միշտ այդ գումարը ստանում են։ Իսկ Հայաստանը կարող է տնտեսել 80-100 մլն դոլար և այդ գումարը ներդնել այլ ոլորտների զարգացմանը։

Իսկ այդ երեխայական, չկրթված, չգիտեմ՝ որտեղից ի հայտ եկած, որ ասում են՝ 100 հազար դոլար գնաց զենքի, նախ զենքը ուրիշ ձև են արտադրում, էկոնոմիկան ուրիշ տրամաբանություն ունի։ Եթե ուզում ես տնտեսություն զարգացնես, պետք է դրա համար խելք ունենաս։ Պատահական խելք ունեցողներին լավ ճանաչում եմ, ֆունդամենտալ, խորքային, խելք ունեցողներին էլ եմ ճանաչում»,- ասաց պատգամավորը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ